ԿԻՆ: Անպտղություն
Ներարգանդային սերմնավորում (IUI). ivf-arm.com
Ներարգանդային սերմնավորումը՝ ինսեմինացիան, մեկն է անպտղության մեթոդներից, որի ժամանակ սպերման ներդրվում է արգանդի խոռոչ բեղմնավորման նպատակով: Ի տարբերություն ԱՄԲ-ի, այս դեպքում ձվաբջջի բեղմնավորումը իրականացվում է կնոջ օրգանիզմում: Այս միջամտությունը կարող է կատարվել ինչպես ամուսնու, այնպես էլ դոնորի սերմնահեղուկով:
ՆԱՍ-ը նպաստում է, որ սերմնահեղուկն հայտնվի արգանդի խոռոչում, սակայն դեռ անհրաժեշտ է, որ այն ինքնուրույն հասնի ձվաբջջին և թափանցի նրա մեջ:
Այդ պատճառով այն կիրառվում է սերմնահեղուկի որակի թեթև աստիճանի սահմանափակման և ֆալոպյան փողերից թեկուզ մեկի անցանելության դեպքում:
Սերմնահեղուկն անհրաժեշտ է հանձնել անմիջապես միջամտության օրը: Մինչ այդ 2-5 օր պետք է հրաժարվել սերմնաժայթքումից:
Ձվազատումից քիչ առաջ լաբորատորիայում սերմնահեղուկից նախապատրաստում են լավ շարժունակ սպերմատոզոիդներ՝ հետագա ինսեմինացիայի համար:
Բարակ կաթետրի (ընդամենը մի քանի միլիմետր) օգնությամբ բուժող բժիշկը փոխանցում է նախապատրաստված սերմերի բջիջները անմիջապես բուժառուի արգանդի խոռոչ՝ արգանդային ինսեմինացիա:
Ցուցումներն են.
- Անհասկանալի անպտղություն
- Սերմնահեղուկի որակի աննշան սահմանափակում
- Տղամարդու սերմնահեղուկում հակամարմինների առկայություն
- Թեթև էնդոմետրիոզ
ՆԱՍ-ը խորհուրդ չի տրվում.
- Ֆալոպյան փողերի հիվանդությունների ծանր ձևերի ժամանակ,
- Էնդոմետրիոզի միջին կամ ծանր ախտորոշմամբ կանանց,
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մեծ պատմություն ունեցող կանանց։
21.02.2023 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYYNvQLA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ